en | ru

PIT STOP INTERNATIONAL LLC

Ավտոմասերի մանրածախ և մեծածախ վաճառք

KYB

KYB-ն հանդիսանում է տրանսպորտային միջոցների արտադրողներին հարվածամեղմիչների խոշորագույն մատակարարներից մեկն աշխարհում: Ընկերությունը հիմնադրվել է 1919 թվականի նոյեմբերին որպես «Kayaba» Հետազոտական Կենտրոն: Յուրաքանչյուր շաբաթ արտադրվում է 1 միլիոնից ավել KYB ապրանքանիշի հարվածամեղմիչ: KYB-ն առաջարկում է բարձրորակ արտադրանք և ապահովում է հետվաճառքային սպասարկում «Aftermarket»-ի իր հաճախորդներին Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում:

կարդալ ավելին...

CTR

Շարունակելով 100-ից ավել արտոնագրերի իր ռեկորդային աճը Կորեայում և արտերկրում, 4 տարի անընդմեջ ընտրվելով GM-ի ականավոր գործընկեր, հանդիսանալով Hyundai-ի և Kia Motors-ի Նոր Տեխնոլոգիաների Մշակման Լավագույն Գործընկեր՝ CTR ընկերությունը ձգտում է դառնալ ավտոմասերի համաշխարհային առաջատար արտադրող: CTR-ը մասնագիտացված է ղեկային կառավարման և կախոցի մասերի արտադրության մեջ, ինչը շատ կարևոր գործառույթ է մեքենայի կառավարման համապատասխանության և անվտանգության համար:

կարդալ ավելին...

GSP

GSP AUTOMOTIVE GROUP ընկերությունը հանդիսանում է «aftermarket»-ի ավտոմասերի առաջատար արտադրող: Ընկերությունը հիմնադրվել է 1985 թվականին: Ընկերության ապրանքատեսականին ծածկում է աշխարհի ավտոշուկայի 95%-ը: GSP-ն իր ապրանքները մատակարարում է ավելի քան 120 երկիր: Ընկերության տարեկան արտադրանքի ծավալը գերազանցում է 28.500.000 ապրանք:

կարդալ ավելին...